Թայվանում խոշոր ու ողբերգական դեպք է տեղի ունեցել: Բենզին տեղափոխող ամտոմեքենան, չհասցնելով անցնել կամրջի ամբողջ ճանապարհը, կամրջի փլվելուն զուգընթաց ընկել է ձկնորսական նավերի վրա և այրվել:

Հարվածի հետևանքով ալիքը մարդկանց այս ու այն կողմ է շպրտել, սակայն փրկարարներին հաջողվել է փրկել տասը տուժածների, որոնց տեղափոխել են հիվանդանոցներ: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածներից վեցի վիճակը ծայրահեղ ծանր է: Անորոշ է մնում ձկնորսների ճակատագիրը, որոնք այդ պահին գտնվելիս են եղել նավի վրա և կրել են հիմնական հարվածը: