Վերջին շրջանում շատ են այն կարծիքները, թե իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը մոտ է պառակտմանը։
Այսօր CivilNet-ի եթերում Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նշել է, որ «Իմ քայլում» կա կարծիքների բազմազանություն և ոչ թե՝ պառակտում. «Տարակածությունը որպես պառակտում ներկայացնելը մեծ նենգափոխություն է»,-ընդգծել է նա:
Նազարյանն, անդրադառնալով Սահմանադրական դատարանի «ճգնաժամին», ասել է. «Մեր Սահմանադրությունն ինքնին խնդրահարուց և ճգնաժամային է: Մենք հիմա պետք է սկսենք ապագա Սահմանադրության տեքստի մասին խոսել, որը կլինի ոչ թե ինչ-որ իշխանության վերարտադրության շարունակականությունն ապահովելու համար, այլ՝ մեր պատկերացումը, թե ինչպիսի պետություն ենք մենք ուզում նախագծել»,-ասաց նա:
Նազարյանը նաև նշեց, որ իրենց կողմից ներկայացված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագծում կան բավարար հիմքեր՝ վերջինի լիազորությունները դադարեցնելու համար:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: