Այն առումով, որ այս քվեարկությունը տեղի է ունենում ԱԺ-ում, այդ իմաստով կարելի է ասել, որ այս գործընթացը քաղաքական է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցին։
«Սակայն խոսել այն մասին, որ սա քաղաքականացված է, որ կան ճնշումներ, դա բացառապես սուտ է։ Եվ Հրայր Թովմասյանի այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հրայր Թովմասյանն ինքը զբաղվում է քաղաքականությամբ»,-ասաց Ռուբինյանը։