Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն, անդրադառնալով «Հայելի» ակումբի հետ տեղի ունեցած միջադեպին, իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ:
Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»: