Բրիտանացի բժիշկ Դեյվիդ Մաքքերեթը 2018-ին կորցրել է աշխատանքն այն բանի համար, որ հրաժարվել է տղամարդուն կին անվանել: Տրանսգենդեր-հիվանդը պահանջում էր, որ բժիշկ Մաքքերեթը իրեն որպես կնոջ դիմի: Սակայն քրիստոնյա Մաքքարեթը հրաժարվել է: Դատարանը, որում բժիշկը փորձեց պաշտպանել իր իրավունքները, նույնպես դեմ է արտահայտվել Մաքքերեթին:

Բրիտանացի բժիշկը, որը հրաժարվել է «տիկին» դիմել 182 սանտիմետր հասակ ունեցող մորուքավոր հիվանդին, պարտվել է դատարանում։ Բժիշկն ուներ 30 տարվա աշխատանքային փորձ: Դեյվիդ Մաքքերեթին մեղադրել են «տրանսգենդերության հանդեպ հավատ չունենալու» մեջ, սակայն բժիշկը գերադասել է քրիստոնեությունը տրանսգենդերությանը հավատալու փոխարեն: