Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին հետաքրքիր նախշերվ զարդարված զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։ Այն ընդգծել է Անահիտի գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին նախապատվություն է տվել պարզ սանրվածքի եւ արտահայտիչ շպարի։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին շքեղ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երաժիշտ Հայկոյի կինը պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար։ Հետեւորդները գնահատել էին երգչուհու կերպարն ու հաճոյախոսություններ արել՝ գրելով. «Շքեղ», «Շատ գեղեցիկ»։