այաստանից ութամյա Լյանա Ուլիխանյանը մասնակցել է «Лучше Всех!» շոուին, որը հեռարձակվում է «Առաջին ալիք»-ով։
Նա թավջութակ նվագելու վարպետության դաս է անցկացրել, իսկ հաղորդավար Մաքսիմ Գալկինը հետաքրքրվել է՝ արդյոք գործիքն անուն ունի։ Աղջիկը պատասխանել է, որ հայերենով այն հնչում է որպես թավջութակ, իսկ ինքն այն անվանում է «թավդուչակ»։ Մաքսիմ Գալկինը նկատել է, որ մարդու համար, ով հայերեն չգիտի, հնարավոր չէ հասկանալ տարբերությունը, իսկ Լյանա Ուլիխանյանն ի պատասխան նրան խորհուրդ է տվել հայերեն սովորել՝ հասկանալու համար։