Հրապարակվել է քննչական փորձաքննության տեսանյութը, որում Խաչատուրյան քույրերը ցույց են տալիս, թե ինչպես են սպանել իրենց հորը` գործարար Միխայիլ Խաչատուրյանին: Տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ին:

Կրտսեր և միջնեկ քույրերը խոստովանում են, որ մոտեցել են նրան հետևից, երբ նա քնած է եղել բազկաթոռի վրա:

 
 
 
«Նա (կրտսեր քույրը) առաջին հարվածն է հասցրել դանակով, նա արթնացել է, հետո ես եմ հարվածել մուրճով, չեմ հիշում ` մեկ թե երկու անգամ»,- պատմել է միջնեկ քույրը` Անգելինան:

Վիրավոր Խաչատուրյանը բարձրացել է տեղից և հարցրել, թե ինչ է կատարվում: Դրանից հետո քույրերը զանգահարել են ոստիկանություն և շտապօգնություն կանչել:

Անգելինա Խաչատուրյանը նշել է, որ սպանության դերերը ի սկզբանե պլանավորված չեն եղել և նրանք դա ինքնաբուխ են արել:

Ենթարդրվում է, որ քույրերը սպանել են իրենց հորն այն բանից հետո, երբ նա հարձակվել է կրտսեր դստեր վրա:
 
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը` գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգել։
 
Մոսկվայի Սանահինյան դատարանը 2018թ–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։