«Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի աստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաների հետ Հայաստանում են։
Երեկ հայտնի հայուհիները այցելել են Ծիծեռնակաբերդ։ Նրանք կարմիր վարդեր են խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ապա շրջել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Այցից հետո Քորթնի Քարդաշյանն այդ թեմայով հրապարակում է արել ինսթագրամում։ Սոցիալական ցանցի Stories բաժնում նա Ծիծեռնակաբերդում արված լուսանկար է հրապարակել ու գրել. «Ի հիշատակ 1.5 մլն հայերին, որոնք սպանվել են»։