«Ես ապշած էի ուղղակի ու չէի հավատում աչքերիս».- ասաց «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին:
«Վիտալի Բալասանյանի ոչ մի ասածի մեջ տրամաբանություն չեմ տեսնում և ցավում եմ, որ նմանատիպ հայտարարություններով հանդես է գալիս մի մարդ, ով հարգանքի ու պատվի է արժանի եղել՝ թերևս անցյալում»:
Պատգամավորի կարծիքով Բալասանյանը այս հայտարարություններն արել է քաղաքական պայքարի մեջ մտնելու կամ դիվիդենտներ հավաքելու համար: Կամ դա գուցե որևէ նախաձեռնություն սկսելու հայտ էր:
Հայտարարությունը, Թևոսյանի գնահատմամբ, անհավասարակշիռ է, և դա միակ բանն է, որ կարող է անհանգստություն պատճառել իրեն ու իր թիմին:
«Ինձ անհանգստացրել է նրա հայտարարության անհավասարակշռությունը, տրամաբանության բացակայությունը: Կարող է մարդը սխալվել, կոպիտ հայտարարություններով հանդես գալ, բայց այս դեպքում հստակ անհավասարակշռվածություն էր»: