Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՃՈ-ում:
ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը:
Բարձրաստիճան պաշտոնյան բավականին ակտիվ է համացանցում: Սոցիալական ցանցերից մեկում իր բազմաթիվ նկարներից զատ մեր աչքից չվրիպեց Էվինյանի «խորիմաստ» լուսանկարներից մեկը:
Էվինյանը կրում է ոստիկանության համազգեստ, եռագույնն իր հետևում է, գրիչն էլ ձեռքին՝ իսկական աշխատանքային պատկեր: Իսկ, ահա լուսանկարի կիքսը կցուցադրենք կարմիր շրջանակի մեջ վերցրած: