ԱՄՆ-ի բնակիչը հյուսիսային օձանման տեսակի ձուկ է հայտնաբերել, որը կարող է երկար ժամանակ առանց ջրի ապրել, հաղորդում է The Washington Post-ը։
Ջորջիա նահանգի բնակիչը կիսվել է արտասովոր գտածոյով։ Գվիներթ շրջանի լճակում նա ձուկ է հայտնաբերել, որը կարող է երկար ժամանակ առանց ջրի ապրել։ Ձուկը մի քանի օր կարող է լինել ցամաքում և ողջ մնալ։
Մասնագետները հստակեցրել են, որ այդ ձկները սովորաբար ցամաքում են հայտնվում ջրամբարից ջրամբար տեղափոխվելու համար։ Դրա համար նրանք հատուկ շնչառական համակարգ ունեն։