Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Այս մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նախնական տվյալներով՝ երեխաներից 14-ը թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող նրբերշիկով պիցցայից:
Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: