Փարիզի կենդանաբանական այգում այցելուներին է ներկայացվել առեղծվածային դեղնավուն արարած, որը ոչ կենդանի է, ոչ բույս, ոչ էլ սունկ: Նրան տվել են «լորձուկ» անվանումը: Այն չունի վերջույթներ, չունի բերան, ուղեղ, բայց ունի 720 սեռական օրգան: Այն նաև վերականգնվելու անհավանական հատկություն ունի: Եթե «լորձուկին» երկու կես անենք, այն կվերամիավորվի 2 րոպեում:
Այն կարող է տեղաշարժվել 4սմ/ժ արագությամբ: Ու թեպետ չունի բերան, ատամներ, աչքեր, ստամոքս կամ աղիներ, բայց կարողանում է գտնել, բռնել ու մարսել ուտելիքը: «Սա աշխարհի առեղծվածերից մեկն է»,- ասում են գիտնականները: