«168 ժամ» թերթի տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան ԱՄՆ է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը։
«Հիշեցնենք, որ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը իր կնոջ՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ Հայաստան էին ժամանել մարտի 20-ին եւ այցելել իրենց որդուն Ազատության հրապարակում։
Մեր տեղեկություններով Ռիչարդ Հովհաննիսյանը մեկնել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի հետ երկխոսությունը կայացած է համարվել, քանի որ նրա Հայաստան գալու նպատակներից մեկը իշխանության եւ Րաֆֆի միջեւ պայմանավորվածության ձեռք բերումն ապահովելն էր»,- գրում է «168 ժամը»։