Բեռլինի կենտրոնում այրվել է գնացքը, որում գտնվել են «Ֆրայբուրգ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները: Այս մասին հայտնում է Berliner Morgenpost-ը:

Գնացքի մեջ եղել է 700 երկրպագու: Տուժել է 3 մարդ, ովքեր թունավորվել են ծխից: Դեպքի վայր է ժամանել տասնյակ հրշեջ մեքենաներ, ինչպես նաև ուղղաթիռներ:

Փրկարարները դեռևս չեն կարողանում պարզել հրդեհի բռնկման պատճառները: Ենթադրվում է, որ պատճառ է հանդիսացել տեխնիկական խափանումը: 

 

 
91 человек(а) говорят об этом