Ամերիկացի հեռուստաաստղ եւ մոդել Քայլի Ջենները բազմաթիվ երկրպագուներին ուրախացրել է անկեղծ ֆոտոշարքով։ Լուսանկարները, որոնցում Քայլին պատկերված է լողազգեստով, հրապարակվել են նրա Instagram-յան պաշտոնական էջում։
Վառ լուսանկարների համար Ջենները վարդագույն բիկինի է կրել։ Նա արձակել է երկար մազերը եւ արեւային ակնոց կրել։ «Փախուստ»,- լուսանկարը մակագրել է Քայլին։
Մյուս լուսանկարում մոդելը պատկերված է ընկերուհու հետ։ Ջենները լուսանկարվել է՝ տեսախցիկին մեջքով նստած, ինչւ երկրպագուներին հնարավորություն է տվել տեսնել նրա փարթամ կազմվածքը։ Այլիսը նույնպիսի լողազգեստ է կրել, ինչպիսին կրում էր Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը։
«Ուղեւորություն միայն աղջկների համար»,- գրել է Ջենները։ Երկրպագուները Քայլիին համեմատել են իսկական աստվածուհու հետ՝ նրան բազմաթիվ հաճոյախոսություններ անելով. «Դիցուհի», «հիասքանչ»։ Հետեւորդներից մի քանիսն ափսոսանք են հայտնել, որ Քայլիի լուսանկարը հեռվից է արվել եւ ոչ մոտիկից, այդ պատճառով իրենց չեն կարողացել տեսնել նրա լողազգեստը։
Ըստ Cosmo-ի նյութերի