Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին նշեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ապարանի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 315․2-րդ հոդվածով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար, մասնավորապես՝ Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը։

Կարեն Եղիազարյանը «Գնթունիք» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։