Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մետրոյի նոր կայարանի կառուցման շուրջ բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամրջի նախագծման փուլին։ Ինչպես այսօր ասել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, ներդրողի հետ ունենք նախնական համաձայնություն, որ կֆինանսավորի հենց նախագծային փուլից՝ նախագիծ-նախահաշիվը կազմելու համար:
Սա կայարանի էսքիզներն են։ Նախատեսվում է, որ կայարանը լինելու է հենց կամրջի վրա։ Նախագիծն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի մետրոպոլիտենի կառուցումը շարունակել։