«Հաբլ» տիեզերական աստղադիտակը լուսանկարել է դեմքի սպառնացող ուրվագիծ, որը ստացվել է երկու գալակտիկաների բախման պատճառով։ Այս մասին ասվում է աստղադիտարանի կայքում։
Առկա տվյալների համաձայն՝ աստղադիտակը հազվագյուտ երևույթ է լուսանկարել, որը տեղի է ունեցել Երկրից 700 մլն լուսային տարվա հեռավորությամբ։
Յուրաքանչյուր «աչքը» գալակտիկայի միջուկն է։ Դեմքի շրջագիծը ձևավորվել է երիտասարդ կապույտ աստղերից։ Նոր աստղերի մյուս կուտակումները ձևավորում են քիթը և բերանը։
«Խորաթափանց աչքերն ամենաշատն են անդրաշխարհյան էակի դեմք հիշեցնում»,-ընդգծել են աստղադիտարանում։