Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 31-ի նիստում:

Գրիգորյանը նշեց, որ ծանոթ է մարզի խնդիրներին և վստահ է, որ կիրականացնի կառավարության ծրագրերն, ու դրանցով էլ ավելի կբարելավվի մարզի բնակիչների կյանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արարատ Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթեց հաջողություններ:

Մի քանի շաբաթ առաջ Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո Տրդատ Սարգսյանը հրաժարական էր տվել մարզպետի պաշտոնից: