ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։
Այս անգամ եւս նա ներկայացրել է իր նորաձեւ եւ հմայիչ կերպարը։ Instagram-յան էջում հրապարակված կադրն արվել է բակում։ Այս մասին տեղեկանում են քաղաքական գործչի գրառումից։ Արփինե Հովհաննիսյանը լուսնկարում կրում է սեւ զգեստ, երկնագույն, ոճային պիջակ։ Մեղմ շպարով եւ գեղեցիկ վարսահարդարմամբ է։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը գրել է․ «Մի օր՝ բակում․ photo by Արգինե Մինասյան»։
Մեկնաբանությունների հատվածում իրենց հիացմունքն ու կարծիքն են արտահայտել նաեւ Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները։ Նրանք գրել են․ «Հրաշք ես», «Բարի երեկո, ցանկանում ես Ձեզ լավ ու բարի օր, հաճելի տրամադրություն, շատ սիրուն ես, գեղեցկուհի Արփինե», «Գեղեցիկ հայուհի եւ խելացի կին», «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին աշխատանքային քննարկման ժամանակ։ Արփինե Հովհաննիսյանը կրում էր կարմիր վերնաշապիկ, զոլավոր կիսաշրջազգեստ, կերպարն ամբողջացնում էր վերնաշապիկի երանգի ակնոցը։ Կադրին կից Արփինե Հովհաննիսյանը գրել էր․ «Աշխատանքային քննարկում»։