«Ընկերներ» սերիալի 55-ամյա դերասանուհուն կասկածում են ամուսնացած Դեւիդ Բեքհեմի հետ սիրավեպ ունենալու մեջ։ Վերջերս ամերիկուհին ինքն է հրահրել բազմաթիվ խոսակցություններ ֆուտբոլիստի հետ հարաբերությունների մասին ՝ Instagram-ի անձնական էջում տեղադրելով լուսանկար, որտեղ նա եւ Դեւիդը պատկերված են լողազգեստներով մի քանի տղամարդու ընկերակցությամբ:
«Ջակուզիում չափազանց շոգ է»: Կադրերից մեկում բազմազավակ հայրը շատ մոտ նստած է գործընկերոջը եւ լայն ժպտում։ Ինքը՝ Կոկսը, ավելի ուշ պարզաբանել է, որ լուսանկարում ընդամենը դրվագ է «Modern Family» սերիալից։ Թե ում կմարմնավորեն Բեքհեմն ու Կոկսը, դեռ հայտնի չէ, սակայն սպասվում է, որ հայտնիները կհայտնվեն 11-րդ եթերաշրջանի առաջիկա սերիաներից մեկում: