ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 2-ին, ժամը 22:53-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ' Արեգ Ա., ծնված 1978 թ.), «Opel Astra G» (վարորդ՝ Հայկ Ա., ծնված 1981 թ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Աշոտ Մ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աշոտ Մ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: