Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում անցկացված «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հանրային խորհրդի գործունեության վերաբերյալ եղել է կարծիքների փոխանակում:
«Ես դուրս չեմ եկել մի սենյակից, որտեղ որոշումներ են կայացվում: Այնտեղ հարցեր են հնչել և կարծիքներ են փոխանակվել: Հանրային խորհրդի մասով հարց հնչեց, եղավ արձագանք: Ես անձամբ ունեմ իմ կարծիքը, կարող եմ ասել, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Վարչապետը ներկայացրել է նաև իր տեսակետը, ինչը ճիշտ չէ, որ հիմա ես ասեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: