Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է ավտոմեքենայում։ Մարիամը ջինսե տաբատ է կրում, սպիտակ վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում է մոխրագույն վերարկուն։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին մատանի է ընտրել եւ արեւային ակնոց։ «Բարի լույս»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին՝ օգտագործելով «կոֆե, կենտրոն» հեշթեգը։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին մեջքի հատվածում բաց, երեկոյան զգեստ էր կրում։ Նա վառ շպարով էր, վարսերը գեղեցիկ հարդարված էին։ Կադրին կից նա գրել է․ ««Լույսից լույսե» տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Գիշերվա ժամը 4:30, առանց մեկ րոպե հոգնելու, լավ տրամադրությամբ շարունակում էինք նկարահանումները»։