Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատական նիստի ժամանակ, «Սասնա Ծռեր1»-ի գործով մեղադրյալ Պավել Մանուկյանը՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավմանը, հայտարարեց, որ Եթե պետք լինի, էլի ենք անելու։ Նրա խոսքով՝ իրենց կողմից առաջարկված բոլոր մեթոդները մերժվել են նախկին ռեժիմի կողմից։

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։