«Այս տարվա առաջին ինն ամսում խոշոր հարկ վճարողները 765 մլրդ դրամ հարկ են վճարել, սա 13.5 տոկոսով ավելի է 2018-ի ցուցանիշից»,- «Ռադիոլուրի հյուրասրահում» հայտարարել է ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը:
2017-ի ՀՀ-ում գրանցված է եղել 1100 հարկ վճարող, 2018-ին՝ մոտ 1200, իսկ 2019-ին խոշոր հարկ վճարողների թիվը 1490 է:
ՊԵԿ ներկայացուցիչը խոստացել է, որ հաջորդ տարի Հայաստանում մինչև 2 հազար խոշոր հարկ վճարող կլինի: Հակոբյանը հայտարարել է, որ հարկատուների երևակայությունը շատ հաճախ սահման չունի, ամեն ինչ անում են, որպեսզի հարկ չվճարեն: Սակայն, թե ինչպիսի, մեխանիզմները չի հուշել:
Անդրադառնալով հարցին, թե ինչու առաջին տասնյակում ընդգրկված չէ Ալեքս Գրիգ ընկերությունը, պարզաբանել է. «2018 թվականի չորրորդ եռամսյակում այս կազմակերպությունը տրոհվել է: Սա է պատճառը, որ ընկերությունը ներառված չէ խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում»:
Հակոբյանը վստահեցրել է, որ «Ալեքս Հոլդինգ »-ում ներառված կազմակեպությունների վճարած հարկերի հանրագումարով էլ այս ընկերությունը կհայտնվի խոշոր հարկատուների առաջին հնգյակում:
ՊԵԿ ներկայացուցիչն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու է «Գազպրոմ-Արմենիան» երկրորդ հորիզոնականից հայտնվել երրորդ հորիզոնականում: