Երգչուհի Էմմին, ով 2011 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացրեց «Boom Boom» երգով և չանցավ եզրափակիչ փուլ, ցանկանում է կրկին փորձել իր ուժերը:
Երգչուհին Ինստագրամի իր էջի Story բաժնում հարցում է տեղադրել՝ հետաքրքրվելով, թե արդյոք հետևորդները ցանկանում են իրեն կրկին տեսնել Եվրատեսիլում, թե՝ ոչ։
Հետևորդների 72%-ը դրական պատասխան է տվել, իսկ ահա 38%-ին այնքան էլ դուր չի եկել երգչուհու ցանկությունը: