«Իրենք դեմ են մեր ազգային մշակույթին, լեզվին, կրոնին, արժեքներին, մենք էլ դեմ ենք իրենց: Ես մաքուր ռուս եմ, բայց ես պայքարում եմ, որ իմ Հայաստանը մաքուր ապրի: Ամոթ նրան, ով այս ամենն անում է իր շահի, իր փողի համար:
Մեր վարչապետն իրավունք չունի կանգնել նրանց թիկունքին»,- ասում է «Կամք» հասարակական նախաձեռնության բողոքի ակցիային միացած քաղաքացին: Հիշեցնենք, որ ԿԳՆ շենքի դիմաց իրականացվում է բողոքի ակցիա ընդդեմ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի: