UFC-ի թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ խոսել է երեխաների ճիշտ դաստիարակության մասին, հայտնում է RT-ն:
Մարզիկի կարծիքով՝ երեխաները կարող են հետևել միայն ծնողների օրինակին, այդ պատճառով էլ մեծերը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն նրանց դաստիարակության վրա:
«Լինում են դեպքեր, երբ ծնողները ծխում են, բայց երեխային ասում են, որ չանի դա: Դա չի օգնի, երեխան հետևելու է ծնողների օրինակին: Երեխայի համար հեղինակությունը հայրն է»,- ասել է Նուգարամեդովը: