ԱՄՆ Տեխասի հիվանդանոցներից մեկից դուրս են գրել 10 ամսական երեխային, որը ծնվել է գրեթե առանց մաշկի, հայտնում է FOX26 հեռուստաալիքը:
Ջաբարի Գրեյ անունով փոքրիկը մաշկ ուներ միայն գխին, պարանոցին եւ աննշան՝ ոտքերին: Նրա իրանը եւ ձեռքերն ընդհանրապես առանց մաշկի էին: Դրանից բացի, երեխայի աչքերը փաստացի չէին բացվում՝ կոպերը սերտաճել էին:
Բժիշկները երեխայի ապրելու հավանականությունը ցածր էին գնահատում: Վեց ամսվա ընթացքում երեխան բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, այդ թվում է նաև՝ մաշկի փոխպատվաստման:
Երկար ժամանակ երեխան չի կարողացել ինքնուրույն շնչել, իսկ նրա վերջույթների մատները ժամանակի ընթացքում կպել են իրար, իսկ ձեռքերը սկսել են սերտաճել մարմնին: