Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը:
Գեյթսը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ առաջ անցնելով Amazon-ի ղեկավար Ջոզեֆ Բեզոսից, եւ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը առաջին անգամ երկու տարվա ընթացքում, գրում է Bloomberg-ը։ Երրորդ տեղում «Louis Vuitton»-ի ղեկավար Բեռնար Առնոն է:
Համաձայն պարբերականի՝ Գեյթսին ցուցակի առաջին հորիզոնական բարձրանալու գործում օգնել է Microsoft-ի 10 մլրդ դոլարի պայմանագիրը Պենտագոնի հետ ամպային հաշվարկների համար։ Մինչ այդ պայմանագիրն ստանալու ֆավորիտը համարվում էր Amazon ընկերությունը։
Այդ ժամանակվանից Microsoft-ի բաժնետոմսերն ավելացել են 4 տոկոսով, իսկ Գեյթսի կարողությունը կազմել է 110 մլրդ դոլար։
Amazon-ի բաժնետոմսերը, Պենտագոնի մրցույթի արդյունքների հայտարարումից հետո, նվազել են մոտ 2 տոկոսով, ինչի արդյունքում Բեզոսի կարողությունը կազմել է 108,7 մլրդ դոլար։