Ցատկապարանով թռիչքների վեցերորդ միջազգային մրցույթում Գինեսի նոր ռեկորդ է սահմանվել:
Մրցաշարը տեղի է ունենում Նորվեգիայի Օսլո քաղաքում:
Չինական Գուանչժոուից 17-ամյա մարզիկ Ցեն Սյաոլինը 30 վայրկյանում կարողացել է ցատկել 228 անգամ: Նա նաև հաղթահարել է իր սեփական ռեկորդը: 30 րոպեի ընթացքում երիտասարդ մարզիկը կատարել է 1141 ցատկ, ինչը հինգ ցատկով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: