Սերժ Սարգսյանն այն մարդը, քաղաքական գործիչը չէ, որ պետք է գնահատականներ տա, որովհետև ինքը ճիշտ վարվելու հնարավորություն է ունեցել և այդ հնարավորությունը բաց է թողել և իրեն մերժել են։ 10 տարի Հայաստանի քաղաքացիների բոլոր հնարավորությունները տարել է և տարել է ամենավատ ձևով, ինչի պատճառով արժանացել է նրան, որ հիմա նման ելույթներ է ունենում և փորձում իրեն պաշտպանել։ Բայց ո՞ւմից է պաշտպանում, դա էլ հասկանալի չէ, որովհետև սեփական ժողովրդից չեն պաշտպանվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԵԺԿ ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթին։
 
Խոսելով երեկ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցած և հարցեր հնչեցրած ադրբեջանցի վիդեոբլոգերի մասին՝ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չեմ կարծում, որ նա բլոգեր էր, որովհետև լուսանկարներ են տարածվել, որ նա ակտիվ գործունեություն է ծավալել։ Սա ևս մեկ փորձ էր ինչ-որ ձևով սնուցելու Ադրբեջանի կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները»,- նշեց նա: