Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկություն չունի մեկնաբանել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը։

«Ես ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունեմ, որևէ բան չեմ ուզում մեկնաբանեմ, խոսամ: Էս ա... ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուբեն Հայրապետյանը։

«Էդ էին ֆուտբոլից ուզում, ստացել են, մեկնաբանեմ, որ ի՞նչ»,- նշել է Հայրապետյանը։

Հարցին՝ սպասելի՞ էր, որ Արթուր Վանեցյանը հրաժարական կտար, Հայրապետյանն արձագանքել է. «Ես արդեն ասացի, ավարտեցի»։