Ավստրիայի ոստիկանությունը որոնում է բեռնատարը, որը պետք է առաքեր 20 տոննա շոկոլադ Milka գործարանից Բելգիա, սակայն անհետ կորել է ինչ-որ տեղ ճանապարհին, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Frankfurter Allgemeine-ին:
Լրագրողների տեղեկություններով՝ ձեռնարկությունը դիմել էր տեղական բեռնափոխադրողին քաղցր բեռը տիրոջն առաքելու համար, որն այդ նպատակով ներգրավել էր Հունգարիայից մատակարար, վերջինս էլ, իր հերթին, դիմել էր Չեխիայից ընկերությանը:
Լոգիստիկայի այդպիսի բարդ սխեման մոլորեցրել էր ֆաբրիկայի աշխատակիցներին, այդ իսկ պատճառով, երբ պահեստ էր ժամանել չեխական համարանիշներով բեռնատարը, ոչ ոք նշանակություն չէր տվել այդ հանգամանքին, ինչպես նաեւ ուշադրություն չէր դարձրել փաստաթղթերում առկա անհամապատասխանություններին:
Սակայն ընկերության աշխատակիցներն անմիջապես բարձել էին 50 հազար եվրո արժողությամբ շոկոլադը: Երբ բեռնատարն այդպես էր չէր ժամանել նշանակետին, մեկնարկել էր հետաքննությունը: