ԱԱԾ քննիչն այս պահին ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց փաստաբանը' ընգծելով, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում:

«ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի քննիչը ներկայացել է և մի քրեական գործի շրջանակներում ցանկանում է առգրավվել իմ համակարգիչը՝ կասկածներ ունենալով, որ համակարգչումս կարող են լինել փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն այդ քրեական գործի համար։ Սակայն անտեսվում է այն հանգամանքը, որ փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ կան համակարգչում։ Ես հրաժարվում եմ տրամադրել համակարգիչը, քանի որ չունեմ իմ վստահորդների համաձայնությունը»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ անգամ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով համակարգիչը հնարավոր չէ առգրավվել, ինչը հստակ սահմանում է փաստաբանության մասին օրենքը։

«ԱԱԾ-ի գործողությունը կապված է «Աշտարակ կաթ» ընկերության գործի հետ, որտեղ ես եղել եմ վկայի ներկայացուցիչ», - նշեց նա։

Նշենք, որ Հովհաննես Չամսարյանի գրասենյակում են գտնվում նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: