Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարինկան մուգ գույնի հագուստ է կրում՝ տաբատ, բլուզ։ Դերասանուհին դրանք համադրել է շագանակագույն երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է գլխարկը։ Մարինկայի էջը լի է հաճոյախոսություններով։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին զվարճալի պատկերով սեւ շապիկ էր կրում։ Մարինկան պարզ սանրվածք էր ընտրել ու արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Մարինկան լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետևորդները հաճոյախոսություններ էին արել նրան։ «Շատ գեղեցիկ»,- գրել էր օգտատերերից մեկը։