Մոսկվայում ոստիկանությունը հայտնաբերել է երկու տարեկան «մաուգլի-աղջկա», որի ողջ մարմինը պատված է եղել միջատների խայթոցների բազմաթիվ հետքերով: Այս մասին հայտնում են Տրոյսկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանների ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Դեպքը տեղի է ունեցել Շիշկին Լես գյուղում: Տեղի բնակիչները ոստիկանությանը հայտնել են, որ բնակարաններից մեկում կա մի լքված երեխա, որը մնացել է առանց խնամքի: Ոստիկանության աշխատակիցները երկու տարեկան երեխային գտել են աղբի կույտի մեջ:

Պարզվել է, որ աղջկա 22-ամյա մայրը չի խնամում դստերը և հազվադեպ է տանը լինում: Բացի դա, կինը դստերը թողել է -ին խմբի հաշմանդամություն ունեցող տատի խնամքին, ով չի կարողացել հոգ տանել երեխային:

Երեխայի մոտ սուր վիրուսային վարակ է հայտնաբերվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, այժմ որևէ վտանգ չի սպառնում նրա կյանքին:

Քրեական գործ է հարուցվել երեխայի մոր նկատմամբ: