Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում: «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նրանց կողքին է, նա պնդում է, որ նոր իշխանություններն անտեսում են իրենց պահանջը:
«Կառավարությունը մեծ գումարներ բաց թողեց «Մարտի 1»-ին զոհվածների համար, բայց ոչ մի անգամ չի անդրադառնում մեր զոհվածների ընտանիքներին: Էս երկիրն ու կառավարությունն անտեսում է մեր սահմանը պահող զինվորին, մեր ապագան պահող զինվորին: Մեր տղերքին կորցնելուց հետո մենք անտեսված ենք: Ես նույնիսկ գնացի այն քայլին, որ մեզ, գոնե տան կերակրողին կորցրածի կենսաթոշակ, բայց նույնիսկ այս պահանջս չբավարարվեց: Գումարներ տրամադրելիս՝ առաջնահերթությունը պետք է տրվեր Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածների ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանածներին»: