ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջությանն ուղղված դրամահավաք է սկսել Մարինա Խաչատրյանը: Նա կառավարության շենքի մոտ է` մետաղադրամներով լցված տարան ձեռքին, գումարը հավաքում է Փաշինյանին Գերմանիա ուղարկելու և նրա հոգեկան խնդիրները բուժելու նպատակով:
«Փաշինյանն ունի հոգեկան առողջության լուրջ խնդիրներ, որոնք ակնառու են բոլորիս կողմից: Նա ունի, օրինակ, ստելու մանիա, սոված քաղաքացիների մոտ ուտելու և ուղիղ եթեր տալու մանիա, նա տեսիլքներ ունի` սատանաներ է տեսնում, սևազգեստ մարդիկ է տեսնում»:
Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ գումար է հավաքվում նաև բանկային փոխանցումների միջոցով: Հավելեց նաև, որ հավաքված գումարն անպայման նա պիտի հանձնի վարչապետին: