Բելգորոդի № 15 դպրոցում ինֆորմատիկայի ուսուցիչ Օլեգ Պուրգինը և անկարգ աշակերտը կռվել են դասասենյակում:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Белгород № 1 տելեգրամի ալիքում: Դպրոցի տնօրենը հայտնել է, որ Պուրգինը հեռացվել է աշխատանքից:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել գործի վերաբերյալ: