Այսօր հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդ Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 58 տարեկան:

Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին, մահացել' 1990-ին:

Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ1988 թ. մայիսի 28-ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990-ի թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։