Սա առաջին անգամն է, երբ Ուկրաինայի նախագահը հայտնվում է «Time» հեղինակավոր պարբերականի շապիկին:
Ամերիկյան «Time» շաբաթաթերթի շապիկին է հայտնվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Լուսանկարը մակագրվել է՝ «Մարդը՝ մեջտեղում» (The Man in the Middle)՝ հստակեցնելով, որ նա հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահերի մեջտեղում:
եկտեմբերի 16-ին համարը վաճառքի կհանվի: Զելենսկուն նվիրված հոդվածը կոչվում է «Ինչպես է Ուկրայինայի նախագահը կատարում իր դերն աշխարհի խոշորագույն քաղաքական դրամայում»:
Զելենսկուց հարցազրույց վերցրած լրագրողը նշում է, որ նրան տեսել է ութ ամիս առաջ: Նրա կարծիքով՝ Զելենսկին այս ընթացքում նկատելիորեն ծերացել է:
Եվ, իրոք, բոլոր լուսանկարներում Զելենսկին հոգնած և տխուր տեսք ունի: