Այն բանից հետո, երբ Ռուսաստանի հավաքականի հոկեյիստ Նիկիտա Զայցևի կինը դիմել է ոստիկանություն՝ մեղադրելով ամուսնուն երկու դուստերի առևանգման մեջ, նոր շոկային մանրամասներ են ի հայտ եկել:
360-ի փոխանցմամբ՝ Նիկիտան մեղադրել է կնոջը դավաճանության մեջ, իսկ նրա հայրը՝ Իգորը, շոկային տեսանյութ է հանձնել ոստիկանությանը:
Զայցևի հայրը պատմել է, որ տեսանյութն արված է կնոջ բնակարանում: Կադրերում երևում է, թե ինչպես է կինը բղավում լացող դստեր վրա, ով այդ ժամանակ ջերմություն է ունեցել:
Ապա նա կրքոտ համբուրվում է իր սիրեկանի հետ, իսկ վերջինս թմրանյութեր է ընդունում նրանց բնակարանում: