Պատին կպչուն ժապավենով ամրացված բանանը վաճառվել է 120,000 դոլարով Art Art Basel Miami միջազգային արվեստի տոնավաճառում: Հայեցակարգային արվեստի հաջորդ թողարկումը նախատեսվում է վաճառել 150 000 դոլարով: Այս մասին հայտնում է Newsweek-ը:
Արվեստի առարկան կոչվում է Comedian (կատակերգական): Հեղինակը՝ Մաուրիcիո Կատելան, չի բացատրել իր ստեղծագործության իմաստը: Ավելի շփվող էր պատկերասրահի սեփականատերը՝ Էմանուել Պերոտին, որը զբաղվում է հայեցակարգի վաճառքով: Նա բացատրել է, որ բանանը «համաշխարհային առևտրի, երկակի նշանակություն, ինչպես նաև դասական հումորի խորհրդանիշ է»։