«Արի ամուսնանանք» հաղորդաշարի վարող Լարիսա Գուզեևան Ինստագրամի իր էջում հրապարակել է զուգարանակոնքի լուսանկար և կից խնդրել, որ չկարդան գրառումը:

60-ամյա ռուս հայտնի հաղորդավարուհին նշել է, որ զուգարանակոնքի լուսանկարի հասցեատերերն իրեն քննադատողներն են և ինքը գիտի, թե ով է դրանց պատվիրատուն:

«Այս գրառումը տականքների համար է: Դուրս եկեք: Անչափահաս տականքներ, ինչ գրում եք, ես հետ եմ տալիս ձեր մայրերին, հասկացա՞ք: Հետո չհարցնեք, թե ինչու: Քանի որ դուք վիժվածքներ եք: Սկսեք, ի՞նչ եք սսկվել»,- գրել է Գուզեևան:
 
Հաղորդավարուհու հետևորդներին զարմացրել է նրա պահվածքը և նրանք մեկնաբանություններում իրենց դժգոհությունն են արտահայտել: Որոշները նույնիսկ նշել են, որ պատրաստվում են այլևս չհետևել Գուզեևային սոցցանցերում: