Աֆրիկայում՝ Զամբիայի ու Զիմբաբվեի սահմանագծում գտնվող աշխարհահռչակ Վիկտորյա ջրվեժը ռեկորդային չափով ծանծաղել է: Վերջին 40 տարում ջրվեժն այսչափ ցամաքած չի եղել:
Այնինչ 120 մ բարձրություն ունեցող Վիկտորյա ջրվեժի լայնությունը սովորական պայմաններում հասնում էր 1,8 կիլոմետրի: Այժմ այս հզորությունից գրեթե ոչինչ չի մնացել: Զիմբաբվե գետի վրա կառուցված Կարիբա ջրամբարը, որ էլեկտրաէներգիայով էր ապահովում 2 երկրի, ներկայում աշխատում է ընդամենը 11%-ով:
Այս ամենի պատճառը ռեկորդային չափերի հասնող երաշտն է, որի պատառով մեծապես տուժել են տարածաշրջանի բնակիչների եկամտի 2 կարևոր աղբյուրները՝ հողագործությունն ու զբոսաշրջությունը:
Միայն Զամբիայում 2 միլիոն մարդ պարենային օգնության կարիք ունի: Երկրում զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 40%-ով:
Ըստ բնապահպանների՝ ռեկորդային երաշտի պատճառը կլիմայի փոփոխությունն է: Տարեցտարի հարավային Աֆրիկայում երաշտները դառնում են ավելի ու ավելի երկարատև: