Տեր և տիկին Կուրոկիներն ամուսնացել են 1956 թվականին և սկսել են միասին ապրել Ճապոնիայի Շինթոմիի իրենց կաթնամթերքի ֆերմայում: Նրանք պլանավորում էին ծերության տարիներին ճամփորդել ամբողջ Ճապոնիայով, սակայն իրադարձություններն այլ կերպ դասավորվեցին:
52 տարեկան հասակում տիկին Կուրոկին կորցրեց տեսողությունը շաքարախտի բարդությունների պատճառով: Կուրությունը հոգեբանական ծանր հարված հասցրեց կնոջը: Այդ ժամանակ ամուսինը որոշեց գործել: Նա գիտեր, թե որքան է իր կինը ծաղիկներ սիրում, և որոշեց անակնկալ մատուցել: Նա տնկեց ծաղիկների մի ամբողջ այգի, որպեսզի նրա կինը կարողանա զգալ դրանց բույրը: Պարոն Կուրոկին երկու տարի անցկացրեց հազարավոր ծաղիկներ տնկելով, որպեսզի նրա կինը պարզապես ժպտա:
Այժմ նրա պարտեզը տարածաշրջանի գլխավոր տուրիստական գրավչությունն է: Մարտ և ապրիլ ամիսներին, երբ ծաղիկները ծաղկում են, այգին օրական ընդունում է մինչև 7000 այցելու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը